Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

ինքնաթիռ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է հունվարի 26-ին ժամը 08։00-ին։ Տոմսի արժեքը կազմում է 300 ամ․ դոլար։

Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։

Դեսպանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

--00--ԱԹ