ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։
Մարտավարական բարդ պայմաններում զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:
--00--ԱԹ