Թերթը հանրային կարծիք ձևավորող մարմին է, ուստի կարևոր է, որ այն մեծացնի թիրախային լսարանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

․

Փետրվարի 10-ին  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրակազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուներ:

Քննարկվել են մայր թերթի  արդիականացման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է ,որ ընթերցանելիության բարձրացման համար անհրաժեշտ է որակյալ  տեղեկատվության մատուցում:Այդ համատեքստում, ընդգծվել է ժամանակակից տեխնիկական միջոցների ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման  անհրաժեշտությունը :

Պատերազմից առաջ հանրապետական թերթի ղեկավարությունը հանդես էր եկել՝ որպես գործակալություն գործելու նախաձեռնությամբ, ինչը կբարձրացներ լրատվամիջոցի հեղինակությունը: Թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ նոր իրողության պայմաններում նախագիծը հետաձգվում է, սակայն ուղիներ են փնտրելու թերթը արդիական դարձնելու համար: Առաջարկներից մեկն էլ խորհրդարանականներին էր ուղղված,այն վերաբերվում էր ճեպազրույցների ու ասուլիսների ակտիվացմանը: Օրենսդիրի կողմից ողջունվեց լրագրողների առաջարկը:

Թերթը հանրային կարծիք ձևավորող մարմին է, ուստի կարևոր է, որ այն ձևի ու բովանդակության փոփոխությամբ  մեծացնի իր թիրախային լսարանը՝ եզրակացրին հանդիպման մասնակիցները:

--00--ԱՀ