ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը փետրվարի 17-ից 19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այցի նպատակը աշխատանքային հանդիպումներն են:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի եւ օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման
ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասվում է Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված որոշման մեջ։
--00--ԱԹ