Մեկ տարում բժշկական հսկողություն է իրականացվել ՀՀ ժամանող 587 885 անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հասարակական

Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված Տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով, հաղորդում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

2020 թվականի մարտ ամսից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած.

-2 508 չվերթով,

-199 946 ավտոտրանսպորտային միջոցով,

-1 447 գնացքով ժամանած

587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։

Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։

Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից, 258 կորոնավիրուսային վարակի կասկածով հոսպիտալացվել են։

Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով դիմավորումը և ուղեկցումը դեպի նախատեսված փոխադրամիջոցներ:

--0--ԿԿ