Գարեգին Նժդեհի արձանի հարակից այգուց բերման են ենթարկվել ՀՅԴ անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունից հայտնում են, որ միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանի հարակից այգուց։

«Մեր միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգուց՝ պարզապես այգու նստարաններից մեկին նստած լինելու պատճառով։ Ավելի վաղ նույն վայրից և նույն պատճառաբանությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՅԴ անդամ հանդիսացող ևս երկու քաղաքացու։

Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը», - նշված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության հայտարարությունում։

--00—ԼՄ