Իշխանության ճյուղերը պիտի փոխգործակցեն. Արարատ Միրզոյանն ու Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին և դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

--00--ԱԹ