Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

քաղաքական

Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Այս մասին մայիսի 15-ին ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչու ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշտմարտություն է ասում՝ նրանք, որոնք գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ։ Իսկ ես արդեն հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես համարում եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոններում ավարտել եմ։ Ես ընդամենն իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց երրորդ նախագահը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս