Երեկոյան ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԱԽ նիստ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շուտով տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,-գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել էր անհապաղ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։

--00—ԼՄ