Ռուս խաղաղապահները փոխանցել են բժշկական սարքավորումներ Արցախի մանկական հիվանդանոցի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հասարակական

Արցախում ՌԴ խաղաղապահները իրականացրել են մարդասիրական օգնության հերթական առաքումը մանկական հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից

Ռուս խաղաղապահները ռուսական բարեգործական կազմակերպությունների անունից Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկին նվիրել են մասնագիտացված բժշկական սարքավորում, միանգամյա օգտագործման բժշկական հագուստ և ախտահանիչներ:

Ընդհանուր առմամբ՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 160 տոննա հումանիտար պարագաներ։

--00--ԿԿ