Ռուս փրկարարների լրացուցիչ խումբը ժամանել է Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Ստեփանակերտ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժեր և միջոցներ են ուղարկվել Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:

«ՌԴ ԱԻՆ մասնագետները, որոնք այսօր ուղարկվել են Մոսկվայից Լեռնային Ղարաբաղում գերատեսչության խմբավորման համալրման համար, ժամանել են Ստեփանակերտ: Վաղվանից նրանք կանցնեն հումանիտար առաքելության շրջանակներում հանձնարարությունների իրագործմանը»,- ասել են գերատեսչությունից։

Միևնույն ժամանակ մասնագետների հետ միասին Ղարաբաղ է հասցվել 4 տոննա կահույք՝ որպես հումանիտար օգնություն: Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի աշխատանքների ողջ ընթացքում տեղաբաշխվել է 65 տոննա օգնություն՝ մեծամասամբ շինանյութ:    
 

--00—ՄՀ