Բերդ քաղաքի սպառողները կապահովվեն կայուն շուրջօրյա ջրամատակարարմամբ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

ջրամատակարարում

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ավարտին Տավուշի մարզի Բերդ քաղաքի սպառողները կապահովվեն կայուն շուրջօրյա ջրամատակարարմամբ, հայտնում են ընկերությունից։

«Բերդ» ջրի մաքրման կայանի /ՋՄԿ/ վերակառուցման ծրագրի իրականացման համար ընկերությունը հատկացրել է 30 մլն դրամ: Անցած մեկ ամսվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ՋՄԿ-ն սնող բոլոր 3 գետային ջրընդունիչների վերանորոգման, կայանի արագ գործողության ֆիլտրերի հիդրոմեկուսացման և համակարգում վթարային վիճակում գտնվող 2 մարիչ հորերի վերանորոգման ուղղությամբ:

Ինժեներական այս կառույցը 1970-ականներից ի վեր չի վերանորոգվել, ինչի պատճառով հոսակորուստը հասնում է վայրկյանում 15 լիտրի, ինչը զգալի է հատկապես ամռանը:

--00--ԱԹ