Բերդի ջրամատակարարումը կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ջուր

Այս ամռան վերջին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ջրամատակարարումն արմատապես կբարելավվի: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը: Սկսվել է քաղաքին ջուր մատակարարող «Բերդ» Ջրի մաքրման կայանի /ՋՄԿ/ ամբողջական վերակառուցումը: Խոսքը ՋՄԿ-ն սնող «Բայղուշ», «Չաթախ N1 և N2» գետային ջրընդունիչների վերանորոգման, կայանի արագ գործողության ֆիլտրերի հիդրոմեկուսացման և համակարգում վթարային վիճակում գտնվող 2 մարիչ հորերի վերանորոգման մասին է:

Ինժեներական այս կառույցը 1970-ականներից ի վեր չի վերանորոգվել, ինչի պատճառով հոսակորուստը հասնում է վայրկյանում 15 լիտրի․ Բերդի համար դա մեծ քանակ է և զգալի է հատկապես ամռանը:

«Վեոլիա Ջուր» ընկերության հատկացրած 30 մլն դրամով իրականացվող ծրագրի ավարտին կայանը բոլորովին այլ տեսք կունենա: Բերդի սպառողներն էլ կապահովվեն բարձրորակ շուրջօրյա ջրամատակարարմամբ:

--00--ԱԹ