Հայաստանում ադրբեջանական նույնիսկ մեկ միլիմետր տարածք չկա. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

ոսկանյան

Ինչ-որ սոֆուլու կամ բարխուդարլու անվանումով վաչկատուն ցեղեր ամենաշատը երևի մի 100-150 տարի առաջ չգիտես՝ որտեղից հայտնվել են Հայաստանի տարածքում ու նստել հայկական, պատկերավոր ասած, յոթ մշակութային շերտ ունեցող հողի վրա՝ թողնելով իրենց բարբարոս անունները և զրոյական մշակութային հետք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թե բա՝ Հայաստանի տարածքում «ադրբեջանական անկլավներ կան»։

Հայաստանում ադրբեջանական նույնիսկ մեկ միլիմետր տարածք չկա․ մի՛ պղծեք այս սրբազան հողում թաղված ձեր պապերի հիշատակը»,- գրել է նա:

--00--ԱԹ