Իշխանությունը ԼՂ-ից ազատվեց, որ Սերգոն լավ ապրի,բայց ոչ միայն լավ չի ապրում,այլև զոհվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գաղտնի շփումները շարունակվում են, այս ամենը համաձայնեցված է։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը։ 

Նրա համոզմամբ, Հայաստանի իշխանությունը շուտով Ռուսաստանին քավության նոխազ է դարձնելու՝ ամեն ինչի մեղքը բարդելով նրանց վրա։ 

Խոսելով Պաշտպանության նախարարի հայտարարությունների մասին՝ Եսայանը նշեց, թե մանկապարտեզային հայտարարություններով անվտանգություն չեն ապահովում, իշխանությունը ամեն ինչի պատրաստ է ապաշրջափակման համար։

Եսայանը նաև այն համոզմունքն հայտնեց, թե իշխանությունը «Ղարաբաղից ազատվեց, որ Սերգոն լավ ապրի, բայց Սերգոն ոչ միայն լավ չի ապրում, այլ նաև զոհվում է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ