Դատական համակարգում և գործադիրում ծվարած ցանցերն ակտիվացան կիսալուսնի գայլերի պես

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, դատաիրավական բարեփոխումներն ու ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները։ Եգորյանի համոզմամբ՝ Փաստաբանների պալատում տիրապետող են կլանները, համակարգը պետք է մաքրվի և ծառայի իր բուն նպատակին, ոչ թե սպասարկի կլանների շահերը։

Նա նաև նշեց, որ փաստաբանների հիսուն տոկոսը ակտիվ չէ, չի մասնակցում ընտրություններին, քանի որ ժամանակ չունեն զբաղվել պալատի գործերով, փոխարենը Պալատում կենսունակ են ակտիվ միջակությունները:

Խոսելով ՄԻԵԴ՝ Մարտի 1-ի գործով վճիռների մասին՝ Եգորյանը նշեց, թե վերպետական դատարանը փաստում է, որ ՀՀ դատարանները խախտել են մարդու իրավունքները և հենց քաղաքական հիմքով։

Եգորյանի համոզմամբ՝ դատական համակարգը դեռ կարելի է բարեփոխել, գնացքը չի գնացել, պարզապես այդ համակարգի ցանցային մնացորդները հարմար իրավիճակներում, օրինակ՝ հենց պատերազմից հետո, կիսալուսնի ժամանակ դուրս եկող գայլերի պես ակտիվանում են։

--00--ԱԹ