Լևոն Հայրապետյանի՝ Արցախում գտնվող գույքը հափշտակվելու մասով ժառանգների գործը կվերսկսվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել շրջանառվող այն տեղեկության վերաբերյալ, թե բարերար Լևոն Հայրապետյանի՝ Արցախում գտնվող ժառանգական գույքը հափշտակվել է:

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի  ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019 թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019 թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020 թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի ժառանգորդի ներկայացուցչի հայտարարության հիման վրա 2019 թվականի մարտի 14-ին հարուցվել էր քրեական գործ, որը կասեցվել է պատերազմի պատճառով: Հանգուցյալ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը, դիմել է Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով աջակցել իր հոր ունեցվածքի օրինական իրավունքների վերականգնմանը: Ըստ դստեր՝ Մարտակերտի շրջանի նախկին և ներկա ղեկավարները յուրացրել են հորը պատկանող մոտ մեկ տասնյակ միավոր տարբեր շինարարական սարքավորումներ:

--00—ԼՄ