Ռուսաստանը պատրաստ է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով:  Այս մասին հայտնում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն և աջակցություն Է առաջարկում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու և շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել է Ռուսաստանի և Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել է տեսակապի ռեժիմով:

 Պուտինը պարզաբանել է, որ «մասնավորապես, խոսքը կարող է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»:

Միաժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ:  «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին է, որ ներառում է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման հետ»,- պարզաբանել է նա։

--00—ՄՀ