ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1091532.jpg

Ռուսաստանի Դաշնությունը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ակնկալում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը:

--00—ԶՀ