ՌԴ-ի և ՇՀԿ-ի երկրների միջև առևտրի ծավալը 2022 թ․ աճել է ավելի քան մեկ երրորդով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

0e030ea3-7b5a-415d-ba85-31a9853ae2da.jpg

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալը 2022 թվականին ավելացել է ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 263 միլիարդ դոլարի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ՇՀԿ-ի գագաթնաժողովում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մտադիր ենք հետագայում էլ խորացնել կապերը Շանհայի (համագործակցության) կազմակերպության անդամների հետ: Այդ կապերը դառնում են ավելի ու ավելի ամուր և բազմապլանային», - նշել է նա: - Ռուսաստանի առևտուրը միավորման անդամ պետությունների հետ անցյալ տարի ավելացել է ավելի քան մեկ երրորդով` 37 %-ով՝ հասնելով ռեկորդային 263 միլիարդ դոլարի: Իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 35 %-ով»:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրային գործարքների ավելի քան 80%-ն իրականացվում է ռուբլով և յուանով:

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների 23-րդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 4-ին՝ առցանց ձևաչափով։ Գագաթնաժողովը նախագահում է Հնդկաստանը։ Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ-ի անդամ երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, գագաթնաժողովին են մասնակցում նաև Իրանը (որն ավարտում է ՇՀԿ մտնելու ընթացակարգերը), Բելառուսը և Մոնղոլիան։ 

--00—ԶՀ