Իրանը ՇՀԿ-ի հանդիպմանը կոչ է արել ստեղծել «ծովային անվտանգության գոտի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

շհկ

Իրանի պաշտպանության նախարարն առաջարկել է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»։ Առաջարկն ուղղված է ՇՀԿ անդամ պետությունների միջև համաշխարհային ծովային առևտրի անվտանգության, պաշտպանվածության և կայունության ապահովմանը, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարություններն արել է ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նյու Դելիում։ Հանդիպմանը մասնակցում էին Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։ 

--00—ՍՊ