Սամարղանդում հուշագիր կստորագրվի՝ կապված ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

գֆֆգ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարները Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում իրանական կողմի պարտավորությունների հուշագիր կստորագրեն՝ կազմակերպությանն Իրանի անդամակցելու կապակցությամբ, որից հետո Իրանը կկատարի համապատասխան պարտավորությունները և կավարտի լիարժեք անդամություն ձեռք բերելու գործընթացը։.«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։

Նա նաեւ հավելել է, որ ակտիվորեն քննարկվում է այս միջազգային կազմակերպության անդամ երկրի կարգավիճակ ստանալու Բելառուսի դիմումը։

Նա հիշեցրել է, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին որոշումն ընդունվել է 2021 թվականի գագաթնաժողովում, որից հետո սկսվել են անհրաժեշտ ընթացակարգերը։

Բացի Իրանից և Բելառուսից, շարունակել է Չժան Մինը, կան բազմաթիվ երկրներ, որոնք կցանկանան դառնալ ՇՀԿ անդամ, դիտորդ կամ երկխոսության գործընկեր։

«Նոր անդամների միանալով մենք հուսով ենք, որ ՇՀԿ-ն ավելի կարևոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, ՇՀԿ անդամ երկրների ընդհանուր շահերի շրջանակի ընդլայնման, ինչպես նաև գլոբալ կառավարման համակարգի զարգացման գործում՝ արդար և ողջամիտ ուղղությամբ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

--00—ԻԴ