Գարեգին Բ-ն Մոսկվայում կհանդիպի Կիրիլ Պատրիարքի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,  Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

--0--ԿԿ