Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Աշխարհ

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:



Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը:



Նշվում է, որ եթե օրինագիծն անցնի այս փուլը, ապա Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

--00--ԿԿ