«Տաշիր պիցա»-ի կետերից օգտված և թունավորում ստացած անձանցից 7-ը դեռ հոսպիտալացված է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

հիվանդ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

«Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից»:

--00--ԱԹ