Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

Բագրատաշեն

 Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նոյեմբերի 13-ին  բերման է ենթարկվել 39-ամյա Զազա Մ.-ն, որը հունիսի 22-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: 

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

   

--00—ՄՀ