Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող անձը հայտնաբերվել է Բագրատաշենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

հեռ

Հունվարի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Ալեքսանդր Ս.-ն, որը 2022 թ. ապրիլի 20-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այա մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառաությունից։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ