ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

հետ

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին Նոյեմբերյանի բաժին է ներկայացել 32-ամյա Արթուր Գ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) և 327-րդ (Փաստաթղթի կեղծումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ