Ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ նոյեմբերի 16-ին կորցրած դիրքի և գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում գումարտակի հրամանատարի պաշտոնակատար է կալանավորվել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հրամանատարը պատասխանատու է եղել բնագծի Ջերմուկի տեղամասի համար։ Ընդ որում՝ խոսվում է այդ ուղղությամբ 11 գերեվարվածների և 2 զոհի մասին։

Սա այն դեպքում, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին տպավորություն կար, որ գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է, իսկ Ջերմուկի ուղղությամբ ընդամենը լարված իրավիճակ էր և փոխհրաձգություն։

Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով։

Եթե Ջերմուկի տեղամասում 11 գերեվարված և 2 զոհ է այդ օրերին արձանագրվել, ապա սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածում, ստացվում է 4 զոհ և 21 գերեվարված, եթե հաշվի ենք առնում ավելի վաղ ներկայացված պաշտոնական թվերը։

Ադրբեջանի վերջին ագրեսիան հայկական կողմի համար զուտ ագրեսիա չէր, այն, բացի կորսված դիրքերի և 3 տասնյակի հասնող գերեվարման դեպքերից, մեր պետության համար չհանձնած քննություն էր, որտեղ «վատ սովորողի» կարգավիճակով հանդես եկող իշխանությունը շարունակում է տապալել հնարավորը, սակայն հանրությանը դեռ համոզում է, որ իր քվեով է այդ գործընթացի մեջ մտել և ուրեմն իր «անբարարար գնահատականները» ընդունելի է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար»։

--00—ԼՄ