Կանադայի ԱԳ նախարարը սահմանային բախումների մասով համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։ Այդ մասին նա գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում՝ հիշեցնելով, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ։

«ԵԱՀԿ-ում հանդիպեցի իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ես հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին, հաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախման կապակցությամբ, որը հայ զինծառայողների մահվան հանգեցրեց»,- գրել է Մելանի Ջոլին։

--00—ԼՄ