Ադրբեջանցիները կրակել են Ամարասի հովտում աշխատող սարուշենցիների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սարուշեն

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին հաղորդվում է համայնքի ֆեյսբուքյան էջում:

Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճառով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։

--00--ԱԹ