Ռուսաստանը պաշտոնապես դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Ռուսաստանը այս շաբաթ պաշտոնապես դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Մոսկվան համաձայնագրից դուրս գալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել դրանից, իսկ նրա եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են ռուսական կողմին երաշխիքներ տալ, որ ռուսական տարածքով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոն։

Դեռեւս պարզ չէ, թե ինչ է անելու Բելառուսը, որը Ռուսաստանի հետ պայմանագրով մեկ խմբի մաս էր կազմում: Մինսկն ընդգծում է, որ «բաց երկնքին» Բելառուսի հետագա մասնակցության կամ չմասնակցության մասին որոշումը մանրակրկիտ կվերլուծվի եւ կկայացվի Մոսկվայի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Թե ինչ որոշման է հանգել Բելառուսը, դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել։

--00--ԱՀ