Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Երևանի վրա

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

ագն

Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Երևանի վրա՝ 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկություններ տրամադրելու համար։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը պարտավորություն չունի Բաքվին տեղեկացնել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին։

«Հայաստանի կողմից պարտավորություններից հրաժարվելը դուրս է միջազգային իրավական նորմերից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի ստանձնի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելու պատասխանատվությունը և կատարի ստանձնած պարտավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

 --00—ՄՀ