Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարն Արցախում՝ կրակելով Մարտունու Խնուշինակ գյուղի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արցախ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Ադրբեջանցիները գյուղի վրա կրակել են ականանետերով», - ասել է գործակալության զրուցակիցը։ 
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել կապվել տեղի մարմինների հետ՝ իրադրությունը հասկանալու համար։

--00--ԿԿ