Արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի․ փաստաբան

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 15, 24News

Մանթաշյան

Մեկ ամիս անց, այսօր ժամը 18:00-ին ստացա ծանուցագիր, որ ժամը 14:30-ին տեղի է ունենալու Նարեկ Մանթաշյանի վերաքննիչ բողոքի ( դատավոր Մնացական Հարությունյան) դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Գործընկերներս կփաստեն, որ կալանքի նիստերով օգնականները զանգով են լուծում նիստի հարցը:

Սա ևս մեկ փաստարկ է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի: Հիշեցնեմ, որ կալանքի դեմ բողոքը տարվել է փետրվարի 10-ին»,- գրել է փաստաբանը:

--00--ԱՀ