ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) սպանված զինյալներին հարգանքի տուրք մատուցելու և PKK-ի քայլերգը (մարշը) երգելու համար քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 16 անդամի ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Հունվարի 30-ին Մարդինի շրջանում HDP-ն ժողով է հրավիրել, որտեղ ներկայացվել են Թուրքիայի առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրված քաղաքապետերի թեկնածուները:
Ժողովում նաև գովեստի խոսքեր են հնչել PKK-ի զինյալների հասցեին: Այս կապակցությամբ Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, որից հետո 16 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել:
Կասկածյալների թվում են HDP-ի Մարդինի նահանգային կառույցի համանախագահներ Ալի Սինջարը և Էյլեմ Ամաքը:
Մարդինի ոստիկանական ուժերի ձեռնարկած օպերացիայի արդյունքում որոշ կասկածյալներ և կուսակցության համանախագահներից Սինջարը ձերբակալվել են: