Գավառի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում 71-ամյա տղամարդու էին դանակահարել։ Ժամը 11.40-ին ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից էր այդ մասին հաղորդում ստացվել։



Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հաջողվեց պարզել, որ ժամը 10.30-ի սահմաններում հանդամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյուղի 42-ամյա հովիվն իր մոտ եղած դանակով խփել էր թոշակառուին:



Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին։ Դանակը հայտնաբերվել է։

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։



--00--ԱԱ