Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։

--00--ԱՀ