Թագուհի Թովմասյանը և այլ պատգամավորներ հանդիպել են Կարա ՄըքԴոնալդի հետ, քննարկել իրավիճակը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 13, 24News

287771835_497004742219671_7837327091727490815_n.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»:

--00--ՀԶ