ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։
--00--ԱԱ