Աշոտ Խաչատուրյանցը հրաժարվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

34393106_0_0_1600_901_600x0_80_0_0_463df2e47

Աշոտ Խաչատուրյանցը հեռացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից։ Հրաժարականի մասին նա հայտարարել է այժմ ընթացող Պրեմիեր լիգայի ակումբների ժողողովում, հաղորդում է Sports.ru-ն։

Պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար, Ֆուտբոլի ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) նախագահ Ալեքսանդր Ալաեւը։

54-ամյա մասնագետը 2019թ․ նոյեմբերին նշանակվել էր Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավար։ 2021թ․ հոկտեմբերին ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնում Աշոտ Խաչատուրյանցը փոխարինել էր Սերգեյ Պրյադկինին։

Ռուսաստանի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 15-ին։

Հիշեցնենք, որ Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի աշնանը։

Մայիսին լուր էր տարածվել, որ Աշոտ Խաչատուրյանցը կարող է հեռանալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից, բայց նա ասել էր, որ իր հեռանալու հարցը չի եղել լիգայի ընդհանուր ժողովի օրակարգում, որը տեղի է ունեցել մայիսի վերջին:

--00—ՀԶ

 

Տեսանյութեր