Այսօրվանից Առաջինի լրատվական ալիքի` սովորական թվային ընդունիչով հեռարձակումը դադարեցվում է

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 1, 24News

296254507_5450335801740508_7931898874884483073_n.thumb_.jpg

Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։

«Այսպիսով, անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել: Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:

Առաջինի լրատվական ալիքին կարող եք շարունակել հետևել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom և այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում` YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram)»,- ասվում է հայտարարության մեջ:

--00--ԶՀ