ԵԱՀԿ-ն ողջունել է Անկարայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

քաղաքական

Եվրոպայի համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի և Հայաստանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս համատեքստում նա հավելել է, որ կհանդիպի Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, գրում է Anadolu գործակալությունը:

Շմիդը նաև նշել է, որ Թուրքիայի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և շահագրգիռ կողմերի հետ աշխատելը շատ կարևոր է իրենց համար։

--00--ՏՏ

Տեսանյութեր