ՌԴ-ն կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատով․ ԽՍՀՄ գեներալը՝ Արցախի իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

1d65c01ca637a4e1ea0c7f8f68daf8e0_M.jpg

«Իրավունք»-ը գրում է. «Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում, բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի։  Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երեւի պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է սադրանքների դիմել։ Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում։ Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով։ Ուստի եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ լավ մտածի»,- Իրավունքի հետ զրույցում անդրադառնալով թշնամու սադրանքներին, ասաց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով․

-Մենք գիտեք, որ հիմա ամբողջ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ սլավոնական ժողովուրդներին։ Նայեք ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջայլոց Հայաստանում ևս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայ ազգի ոչնչացման համար։ Ձեր ղեկավարությունը այսօր դրան ուշադրություն չեն դարձնում, բայց դա շատ կարևոր է։ Ամբողջ աշխարհում կա 300 այդպիսի լաբորատորիա, ձեր ղեկավարությունը պետք է այդ լաբորատորիան դուրս բերի երկրից։ Դրանք կենսաքիմիական զենք են պատրաստում՝ ելնելով ամեն երկրի ազգային առանձնահատկություններից։ Կովկասի հետ կապված վտանգներն առնչվում են Վրաստանին ու Հայաստանին ու ժամանակը կգա, որ հայերն ու վրացիները կսկսեն ոչնչանալ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով։ Թուրքիան Բայրաքթարներ է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս ժողովրդին։ Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավվում։ ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի։ Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Ալիևը ինքը մշտապես հայտարարում էր՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա, վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը։ 

Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար։ Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին։ Ռուսաստանն այսքան տարի դիմացավ, բայց գնա վա-բանկ։ Հիմա գիտեք, որ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանվում, բայց ջհանդամ թե չեն սահմանվում։ Սովետական ժողովուրդն ապրել է Համաշխարհային Մեծ պատերազմից հետո, հաց էլ չկար, ոչինչ չկար։ Հիմա էլ կապրենք։ Պետք է պարզապես շատ աչալուրջ լինենք։ Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է։ Նույնիսկ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել»։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր