Սևանա լճում ջրափրկարարները ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիների՝ լճից հեռացած հեծանվանավակը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

82258_b.jpg

Օգոստոսի 9-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ։

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներ Վ․ Չ․-ին (ծնված 2001 թ․), Ս․ Ն․-ին (ծնված 1984թ․) և հեծանվանավակը։

--00--ԶՀ

Տեսանյութեր