Ճամբարակի 49-ամյա բնակիչը պատուհանով մտել էր համագյուղացու տուն և գողացել բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

timthumb.jpg

Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս:



Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:



Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են: Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին:



Կատարվում է նախաքննություն:



--00—ԶՀ