Վանաձորում թալանել են տեղի ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture3

Մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը: ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի «Վանմեդ» կլինիկայից, և հայտնել են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել են ներս ու այնտեղից գողություն կատարել, հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիակայի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գագիկ Քալանթարյանը հայտնել է, որ մարտի 14-ին, ժամը 23:30-ից մինչև մարտի 15-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում կլինիկայի առաջին հարկի մետաղապլաստե պատուհանը բացել են, մուտք են գործել ներս, ապա բարձրացել երկրորդ հարկ ու աշխատասենյակից գողացել մեկ հատ «Տոշիբա» տեսակի Նոթբուք, «Նիկոն» տեսակի ֆոտոապարատ, երկրորդ հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակից հափշտակել «Նիկոն» և «Քենոն» տեսակների երկու ֆոտոապարատներ, երկրորդ հարկում տեղադրված «Ռեոլինգ» տեսակի տեսախցիկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ՅՄ