Կոշիկների միջոցով բջջայինների փոխանցման փորձ է արվել, ինչն էլ կանխվել է ՔԿԾ  ծառայողների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

գլխ- (1).jpg

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում:

Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

 --00—ԶՀ