Թալանել են Բանգլադեշում հայտնի «Երևան սիթի»-ն. երկաթյա պահարանից տարել են մի քանի միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

շ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ