Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. 1 շաբաթում հայտնաբերվել է 3379 խախտում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝  Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3379 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 120-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

--00--ԱՀ